Այսօր գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ դիտելու «Էլֆերի կախարդական դպրոցը» ներկայացումը: Ես շատ հավանեցի այս ներկայացումը ,նույնիսկ դերասաներին։ Ներկայացումը չորս էլֆերի մասին էր, ովքեր մրցում էին լավագույն էլֆի կոչման համար և հենց մենք՝ հանդիսատեսներս, պետք է որոշեինք, թե ով է լավագույնը և ով պետք է դառնա Ձմեռ պապիկի օգնականը։ Էլֆերը չորսն էին՝ երկու աղջիկ և երկու տղա, տղաներից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ շատ անկարգ, աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։ Ուսուցիչները օգնում էին էլֆերին պատրաստվել։ Մենք oգնեցինք էլֆերին հաղթել և նրանք բոլորը դարձան Ջմեռ պապիկի oգնականներ , իսկ անկարգ էլֆը խոստացավ այսուհետ անկարգություններ չանել և լավ սովորել: Շատ զվարճալի ներկայացում էր և մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք 😀 ։