Design a site like this with WordPress.com
Get started

Ծույլիկ մեղուն

Ծույլիկ մեղուն

Լինում է, չի լինում մի մեծ աշխատասեր մեղուների ընտանիք է լինում։ Այդ ընտանիքում կար մի փոքրիկ ծույլիկ մեղու։ Երբ մեղուների ընտանիքը գնում էր նեկտարի հետևից, ծույլ մեղուն գնում էր իր թաքուն տեղը, որպեսզի բոլորի աչքից հեռու կարողանա քնել։ Երբ մեղուները վերադառնում էին, նա իր դույլի մեջ ջուր էր լցնում և թաքուն դնում էր մյուս մեղուների դույլերի կողքին։ Մի օր երբ մեղուները տեսան, որ ծույլիկ մեղուն քնած է, և իր դույլը իր կողքին դատարկ դրված է, որոշեցին նրան խելք սովորեցնել ։ Երբ եկավ ուտելու ժամանակը, ծույլ մեղուն  նորից դույլը դրեց ուրիշ դույլերի հետ և գնաց, սկսեց մեղուների հետ ճաշել։ Մայրիկ մեղուն սկսեց մեղր բաժանել մեղուներին, բայց ծույլիկ մեղվի ափսեի մեջ նա միայն ջուր լցրեց։ Երբ ծույլիկ մեղուն հարցրեց մայրիկ մեղվին, թե ինչու իրեն մեղր չհասավ, մայրիկ մեղուն պատասխանեց․

-Ով աշխատի՛, նա կուտի՛։

Ծույլիկ մեղուն այդպես հասկացավ, որ չի կարելի լինել ստախոս և ծույլ։ Այդ օրվանից նա բոլորի հետ հավասար աշխատում է ու էլ երբեք սուտ չի խոսում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: