Design a site like this with WordPress.com
Get started

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը

Այս ամռան ընթացքում ես ընթերցել եմ Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը։ Ես ընտրել եմ այդ գիրքը, քանի որ նա շատ հետաքրքիր անվանում ուներ։ Ջելսոմինոն շատ շատ բարձր ձայն ուներ ու երբ նա խոսում էր, տների ապակիները փշրվում էին և մարդիկ էլ խլանում էին։ Դրա պատճառով նա փախավ իր գյուղից և հայտնվեց խաբեբաների աշխարհում։ Նա շատ սոված էր, քանի որ խանութից չէր կարողանում հաց ու պանիր գնել, հացի փոխարեն նրան թանաք էին տալիս, իսկ պանրի փոխարեն՝ ռետին։ Նա չէր հասակնում, որ նա խաբեբաների աշխարհում է գտնվում։ Երբ նա ջղայնացավ և բղավեց, ապակիները խարդվեցին և պատից մի հատ նկարած երեքթաթ փիսիկ պոկվեց և կենդանացավ։ Փիսիկի անունը Կաղլիկ էր, քանի որ նա երեք թաթ ուներ, քանի որ աղջիկը չէր հասցրել նրա համար չորրորդ թաթը նկարել, որովհետև որ շտապում էր իր դասին։ Կաղլիկը Ջելսոմինոյին բացատրեց խաբեբաների աշխարհի մասին։ Կաղլիկը Ջելսոմինոյին ասաց (մեջբերում)․

– Սիրելի Ջելսոմինո, դու հայտնվել ես խաբեբաների աշխարհում։ Այստեղ բոլորը օրենքով պարտավոր են ստել։ Եվ վայ նրանց, ովքեր ճշմարտությունը կասեն։ Նրանց այնպես են տուգանում, որ կաշին են հանում, պոչն էլ հետը։

Եվ ահա այստեղ Կաղլիկը , որը պատի իր դիտակետից շատ բան էր սովորել, Ջելսոմինոյին մանրամասն պատմեց Խաբեբաների աշխհարի մասին։ Մի խորամանկ ու դաժան ծովահեն, որի անունը Ջակոմոնե էր, իր ծովահեների հետ գրավեցին մի ամբողջ երկիր և պարտադրեցին ժուղովրդին ենթարկվել իրենց օրենքներին` փոխելով բոլոր բառերի իմաստը: Օրինակ՝ բարի լույսի փոխարեն պետք է ասել բարի գիշեր կամ «ինչ լավ տեսք ունեք» ասելու փոխարեն, պետք է ասել «ձեր մռութը ապտակի է կարոտ»։ Ով չեր ենթարկվում, նա խիստ պատժվում էր։

Այս երկրում Ջելսոմինոն ընկերացավ նկարչի, մորաքույրր Եգիպտացորենի հետ, ունեցավ շատ ընկերներ, որոնք չէին ուզում ենթարկվել Ջակոմոնե թագավորի օրենքների հետ։ Նրանք Ջելսոմինոյի ձայնի օգնությամբ սկսեցին պայքարեր թագավորի դեմ։ Ջելսոմինւյի բարձր երգի շնորհիվ պալատի պատերը և ապակիները սկսեցին քանդվել և Ջակոմոնեն և իր ծառաները փախուստի դիմեցին։ Այսպես Ջելսոմինոն օգնեց ժողովրդին ազատվել դաժան տիրակալից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: