Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
Լեցուն – շատ, լիքը, լի, լցված
Մառան – նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
Սաղարթ – ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը, բույսի տերևների ամբողջությունը
Սարսել –շարժել, թափահարել, դղրդացնել
Բուք – Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը
Տարափ – Մեծ հորդությամբ թափվող ձյան, անձրևի, կարկուտի քանակություն, հեղեղ
Վայուն – Վայող, սգացող, ողբացող
Մայուն – Մայոց, բառաչյուն, բառաչոց, մկկոց, մկմկոց,
2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Աշուն Աշուն
3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:
Աշնանը բերքը հասնում է ու մարդիկ պահում են այն ձմռան համար։
Աշնանը ծառերի տերևները թափ է տալիս ու տանում, իսկ ծառերը հանգիստ ու լավ քնում են։
Աշնանը հորդառատ անձրևներր են գալիս և ուժեղ քամիները սվսվալով ճչում են։
4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր: