Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գետամեջ, գյուղ ՀՀԿոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կենտրոն։

Հրազդան գետ Հայաստանի֊Արաքսի ծախ վտակն է։ Նա ունի Ունի 141 կմ երկարություն, սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը գետը։ Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Նոր Հաճն քաղաքը հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 26-ին որպես Արզնի ՀԷԿ-ին կից բանվորական ավան։ Գտնվում է Կոտայքի մարզում, Արզնի կիրճի և Արզնի-Շամիրամ ջրանցքի հարևանությամբ։ Այն ունի մոտավորապես 13.000 բնակիչ։ Նոր Հաճնը արդյունաբերական կենտրոն է ադամանդագործության բնագավառում։ Նորհաճնեցի վարպետների հղկած թանկարժեք քարերն այսօր էլ մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շուկայում։

Առինջ, գյուղ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, Երևան-Սևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է 15-16-րդ դարերում։ Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդի ներսում կարելի է տեսնել տների և եկեղեցու (Առնջուց վանքի) ավերակները։

Վարպետ Լևոնի ձեռակերտ քարանձավի մասին պատմող տեսանութը կարելի է տեսնել այստեղ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: