Design a site like this with WordPress.com
Get started

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Անցյալ շաբաթ մենք գնացել էինք Մատենադարան: Մատենադարանում շատ հետաքրքիր էր, քանի որ մենք այնտեղ տեսանք շատ հին ձեռագրեն, հետաքրքիր գրքեր, հին քարտեզներ: Ամենատպավորիչը դա հայերեն ամենամեծ մագաղաթն էր՝ «Մշո ճառընտիր»-ը, որը ուներ 601 թերթ, յուրաքանչյուրի թերթի համար օգտագործվել է մեկ հորթի կաշի: Ես ուսւոմնասիրեցի և իմացա, որ Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը փրկվել են և տարբեր ճանապարհներով հասել են Թիֆլիս: Մատենադարանի ամենափոքրիկ մագաղաթը լուցկու տուփից փոքր էր, կար նաև հազարամյակների ընթացքում քարացած մի մագաղաթ, փղոսկրի գեղեցիկ կազմով Աստվածաշունչ և շատ ու շատ այլ գեղեցիկ գրքեր:

Մատենադարանի մուտքի մոտ մենք տեսանք մեծ հայերի քանդակները՝ Մեսրոպ Մաշտոցի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի: Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ գրված էին Հայոց Այբուբերի տառերը և <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>> արտահայտությունը: Պարզվում է, որ դա հայերեն գրված առաջին արտահայտությունն է, որը Հաղոց Այբուբենը ստեղծելուց հետո գրել է Մեսրոպ Մաշտոցը Աստվածաշունչը թարգմանելիս:

Մատենադարի մուտքի հատակին գրված էին այս տառերը՝ ՌՋԾԷ, ես գիտեի, որ դա տարեթիվ էր նշանակում, քանի որ գիտեմ, որ Հին Հայաստանում թվերը գրելու համար օգտագործում էին հայերեն տառերը: Ես գտա այս աղյուսակը, որտեղ երևում է, թե որ ինչպես կարելի է հաշվել տարեթիվը:

այբ.png

Այստեղից երևում է, որ Ռ-ն դա 1000-ն է, Ջ-ն՝ 900-ը, Ծ-ն՝ 50-ը և Է-ն՝ , 7-ը: Այսինքն դա 1957թվականն է: Պարզվում է, որ դա Մատենադարանի կառուցման տարեթիվն է:

Ես շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի Մատենադարանում և շատ բաներ սովորեցի: Ես անպայման նորից կգնամ Մատենադարան:

Մատենադարանում իմ օրը | Հայկ Արշակյան
Պատկեր:Matenadaran - biggest and smallest.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Музеи Армении
Матенадаран им. Месропа Маштоца, Ереван
Матенадаран (Ереван, Армения)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: