Featured

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար

Անուն Ազգանուն-Ռուբեն Շահվերդյան
Դասարան-4-2 դասարան

Ջոկատ- 11-րդ ջոկատ
Ջոկատավարներ-  Երանուհի Խլղաթյան, Շուշան Ալեքսանյան
Ընտրությամբ գործունեություն- Մաթեմատիկա

Երկարօրյա ճամբար֊ չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում

Մաթեմատիկայի ստուգատես 2021

Հունիսյան ճամբարի ընթացքում ընկեր Գրետայի հետ միասին իրականացրեցինք  մաթեմատիկայի ստուգատեսի 4 կանգառ։

Այդ 4 գործնական  աշխատանքի միջոցով ստուգեցինք, թե մեր գիտելիքները որքնաով ենք կարողանում գործնականում կիրառել։

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում:

Նախ կարդոնե թղթի վրա գծեցինք տարբեր երկրաչափական պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են  ու դասավորեցինք սեղանի վրա։  Յուրաքանչյուրս մոտեցանք սեղանին, ընտրեցինք որևէ երկրաչափական  պատկեր, որը բազմանկյուն էր  ու  հաշվեցինք այդ բազմանկյան պարագիծը։

Նախ ես  գրանցեցի, թե երբ մոտեցա  սեղանին, դասընկերս  միացրեց վարյկենաչափը, ընտրեցի մի պատկեր(բազմանկյուն) և սկսեցի  կատարել չափումները:  Համակարգչիս word ֆայլում գծեցի  իմ ընտրած պատկերը, չափեցի  և գրանցեցի բոլոր կողմերի երկարություններն ու հաշվեցի  պարագիծը:

Բազմանկյուն՝  եռանկյուն

Եռանկայան կողմեր՝ 39 սմ, 31 սմ 5 մմ, 32 սմ։

Պարագիծ՝ 39 սմ+ 31 սմ5 մմ+32 սմ = 102 սմ5 մմ

Աշխատանքի տևողություն՝ 9 րոպե

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերեսի հաշվում: Ես մոտեցա  հատակին, որը սալիկապատված էր քառակուսաձև սալիկներով։ Չափերիզի միջոցով չափեցի 1 քառակուսաձև սալիկի  կողմի երկարությունը և հաշվեցի 1 սալիկի մակերսը։ Դրանից հետո հաշվեցի  հատակի  բոլոր սալիկների ընդհանուր մակերեսը։

 Նորից word  ֆայլում նշեցի  առաջադրանքը կատարելու սկիզբը և  ավարտը։ Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

1 քառակուսու  կողմը՝  30 սմ

1 սալիկի մակերեսը՝   30×30=900 սմ քառ.

Բոլոր միանման 65 սալիկի մակերեսը՝ 65×900=58.500սմ քառ.

Դրանից հետո մոտեցա  ուղղանկյունաձև սեղանին չափերիզի միջոցով չափեցի սեղանի լայունությունն ու երկարությունը, որից հետո հաշվեցի մակերսն ու պարագիծը։

Բազմանկյուն՝ ուղանկյուն

Երկարություն՝ 120սմ

Լայնություն՝ 60 սմ

Մակերես՝  120×60=7200մմ

Աշխատանքի տևողություն՝ 10 րոպե

Երրորդ կանգառ՝ կշռում: Մոտեցա սեղանին, գրանցեցի  առաջադրանքը սկսելու ժամանակը՝ միացնելով վայրկենաչափը: Կանգնեցի կշեռքին և գրանցեցի իմ զանգվածը: Հետո կշռվեցի նաև իմ  ուսապարկով: Գրանցեցի արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով  պարզեցի  ուսապարկիս զանգվածը: Գրանցեցի, թե ինչքան ժամանակում կատարեցի առաջադրանքը։

Իմ զանգվածը՝ 48կգ 100գ

Իմ զանգվածը ուսապարկով՝ 52 կգ 300 կգ

Ուսապարկի զանգվածը՝  4 կգ 200կգ

 Իմ զանգվածը, արտահայտված գրամով՝ 48կգ 100գ=48.100 գ

Իմ զանգվածը ուսապարկով, արտահայտված գրամով՝ 

52 կգ 300 կգ=52.300 գ

Ուսապարկի զանգվածը, արտահայտված գրամով՝   4 կգ 200կգ=4200 գ

Աշխատանքի տևողությունը՝ 10 րոպե

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Նախ չափեցինք և գրանցեցինք  իմ զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստեցի հեծանիվ, օգնականը միացնրեց  վայրկենաչափը: Հեծանիվը քշեցի  40 մետր (գնալ, վերադառնալ): Օգնականը գրանցեց  ժամանակը: Հետո չափեցի  և գրանցեցի իմ զարկերակի զարկերի թիվը: Գրանցեցի  նաև, թե ինչքան ժամանակում քանի մետր անցա: Հաշվեցի, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր  անցա՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվեցի, թե քանի մետր կանցնեի մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցնեի: Ստացված թիվը ներկայացրեցի…կմ և …մ տեսքով:

Զարկերի քանակ՝ նախքան հեծանիվ քշելը՝75

 Զարկ քանակ՝ հեծանիվ քշելուց հետո՝80

40մ–ը անցել եմ 18 վ-ում

1 վայրկյանում՝ 40:18=2(4մն)` մետաորապես 2մ

1 ժամում՝ 1ժ=3600

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Եթե ես կարողանայի ստեղծել իմ դպրոցը, ապա ես կստեղծեի ութ հարկանի մեծ ու գեղեցիկ դպրոց, որտեղ կլինեին բոլոր դասարանները, որպեսզի երեխաերը նույն շենքում շարունակեն իրենց կրթությունը և ստիպված չլինեն դպրոցը փոխել, երբ մեծանան: Ամեն հարկում կլինեին ճաշարաններ և մարզասրահներ, որտեղ կդասավանդեին բոլոր մարզաձևերը, որպեսզի երեխաները կարողանային հանգիստ սնվել և զբաղվել սպորտով: Ես ամեն դասարանի համար կնշանակեի յոթ ուսուցիչ, …., կամ էլ դասարաններըկփոքրացնեի, որ այնտեղ լիներ 4-5 երեխա:

Մայրենիի ֆլեշմոբ 13.06.2021

1.Հեքիաթների ցանկում խառնվել-մոլորվել, իրար կորցրել են «Հազարան հավք» հեքիաթի մասերը։ Գտի՛ր, առանձնացրո՛ւ դրանք, դասավորի՛ր ըստ հերթականության:«Անահիտ» , «Արեգը սև աշխարհում» , «Անբան Հուռին» , «Հազարան հավքը և չնաշխարհիկ տիրուհին» , «Անխելք մարդը» , «Տիրուհին փնտրում է հազարան հավքը» ։

Արեգը սև աշխհարում, Հազարան հավքը և չնաշխարհիկ տիրուհին, Տիրուհին փնտրում է հազարան հավքը:

2.Պատկերացրո՛ւ, որ հայտնվել ես «Հազարան հավք»-ի «Արեգը կախարդական աշխարհում» հատվածում։ Հորինի՛ր երեք հարց, որոնք կուղղես Արեգին, երբ հանդիպես։

Ինչպե՞ս կարողացար չծիծաղել, երբ ծաղրածուները ծիծաղեցնում էին:
Ինչպե՞ս կարողացար արյունոտ ոտքերով առաջ անցնել:
Որտեղի՞ց իմացար, թե ինչ հնարք պետք է կիրառել առյուծի և խոյի մոտով անցնելու համար:

3. «Հազարան հավք»-ից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած աշխարհը, նկարի՛ր, ձայնագրի՛ր: Աշխատանքը հրապարակի՛ր բլոգումդ, ապա հղումը տեղադրի՛ր պատասխանի դաշտում:

4․Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին։Ա․Այդ ՄԱՍԻՆ ոչ ոք չգիտեր։Բ․Մեքենայի այդ ՄԱՍԻՆ ես ծանոթ չէի։Գ․Գրքի ՄԱՍԻՆ իմ կարծիքն ունեմ։Դ․Նա ջերմ խոսքեր ասաց քո ՄԱՍԻՆ։

Մեքենայի այդ ՄԱՍԻՆ ես ծանոթ չէի։

5․ Նշված բառերից որո՞ւմ «իկ» մասնիկը փոքրացուցիչ-փաղաքշական իմաստ չի արտահայտում։

Ա․ փիսիկ

Բ․բադիկ

Գ․կապիկ

Դ․մկնիկ

6․Տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպե՞ս ես անցկացնում ամառային ուսումնական ճամբարը։ Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ-սովորույթներ կան, որ երբեք չես խախտում լողափնյա ճամբարի ընթացքում։

Ամառային ուսումնական ճամբարը շատ հետաքրքիր է անցնում, քանի որ մենք բակում ենք աշխատում, լողում ենք լողավազանում և արևային լոգանք ընդունում, ճամփորդում ենք և շփվում ենք դասարանցիների հետ: Հենց լողափին մի քանի անգամ են եղել, քանի որ հիվանդ էի, բայց շատ հաճելի է տեսնել, որ դպրոցի բակը վերածվել է մի մեծ լողափի:

7.Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։Ի՞նչ կլիներ, եթե Արեգը հայտնվեր սեբաստացիների աշխարհում։

Մի oր, երբ որ Արեգը քնած էր, մի կախարդ մոտեցավ և իր վրա լցրեց կախարդական փոշի, և Արեգը հայտնվեց սեբաստացիների աշխարհում: Երբ Արեգը արթնացավ, նա տեսավ, որ հայտնվել է անծանոթ դպրոցում: Երբ նա տեղափոխվեց, շատ ուժեղ ձայն եկավ, և բոլոր սովորողները դուրս թափվեցին: Նրանք ծանոթացրեցին Արեգին իրենց դպրոցի հետ՝ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտվել համակարգչից, նրա համար բլոգ բացեցին և առաջարկեցին իր ճամփորդությունների մասին բլոգում հրապարակումներ անել, որպեսզի բոլորը իմանան, թե որ աշխարհում նա ինչ հետաքրքիր բաներ է տեսել: Հետո նրանք միասին խոհանոցում ուտելիք պատրաստեցին և միասին ուրախ կերան, բակում մի քանի ծառ տնկեցին, մաքրեցին բակը և վերջում հեծանիվ վարեցին և հաճույքով լողացին լողավազանում: Հաջորդ օրը սեբաստացիները Արեգին իրենց հետ ճամփորդության տարան և Արեգը շատ ուրախացավ: Երբ նա հրաժեշտ էր տալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, նա ասաց.
-Ցտեսություն սեբաստացիներ, ես անպայման նորից կգամ:

-Ցտեսություն,- բացականչեցին սեբաստացիները:

Հազարան Հավք. Արեգը կախարդական աշխարհում

Արեգն Աստված կանչեց ու գնաց:

– Հե՜յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի:

Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի՜նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.

– Բռնեցի՜նք, ըհը, բռնեցի՜նք:

Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա՜ց, հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.

– Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է, – ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով՝ փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.

– Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:

Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե՝ մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…

Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց առյուծին, խոտը վերցրեց առյուծի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

Create your website with WordPress.com
Get started