Հեքիաթ

առաջադրանք՝ Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Շարունակի՛ր հեքիաթը։

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Պառավը մինչև երեկո փնտրեց իր հետադարձի ճանապարհը, սակայն այդպես էլ չգտավ։ Փորձեց սուլել իր շվիով, որ այծերը իրեն գտնեն, բայց ավա՜ղ այծերը խուլ էին։ Պառավը նստեց գետնին և սկսեց լաց լինել, հետո նա հիշեց, որ իր այծերի վրա ժամանակին GPS էր տեղադրել, որպեսզի նրանք չկորչեն։ Աշխուժացավ պառավը, հանեց իր կծած խնձորի նշանով հեռախոսը և արագ գտավ իր այծերի կոորդինատները։ Որքան էր պառավի ուրախությունը, երբ պարզվեց, որ ճանապարհը իրեն տարավ դեպի տուն, քանի որ այծերը արդեն վաղուց վերադարձել էին տուն։

Հեքիաթի  խորհուրդը՝ պետք է երբեք ժամանակից հետ չընկնել ։)

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started