Բարեկենդանի ժամանակ երբ Ակլատիզ պապի գալու ժամանակն էր, Ուտիս տատին եկավ և քշեց Ակլատիզ պապին և ասաց․
– Գնա՛ և չվերադարնա՛ս անպետք Ակլատիզ պապի, ինչու՞ ես պետք է յոթ շաբաթ սպասեմ, որ նորից դառնամ թագուհի, գնա՛ ու էլ չվերադառնա՛ս։
Երբ Ակլատիզ պապին հեռացավ, մարդիկ մոռացան, որ Մեծ Պահքի ժամանակն է և բոլորը շարունակեցին ուտել և խմել։ Շուտով շատ ուտելուց բոլոր մարդիկ հիվանդացան և Աստված պապին սկսեց անհնգստանալ։ Եվ ինչ–որ մի օր Ուտիս տատին աղաչեց Աստծուն և խնդրեց, որ Ակլատիզ պապին վերադառնա և մոմեր վառեց եկեղեցում։ Եվ այդպես էլ եղավ, Ակլատիզ պապին առավոտյան վերադարձան և ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ուտիս տատին ներողություն խնդրեց Ակլատիզ պապից և նա էլ ներեց Ոտիս տատին։
