Թռչող ձվիկը

Ռուբեն Շահվերդյան

Մի օր Զատիկի տոնին մի շատ գեղեցիկ ներկված ձվիկ որոշեց, որ ինքը չի ուզում, որ իրեն ուտեն։ Այն ժամանակ, երբ նա մտածում էր այդ մասին, չգիտես թե որտեղից ձվիկի մոտ  հայտնվեցին թևեր ու ձվիկը սկսեց թռչել տանով մեկ։ Մեկ էլ նա տեսավ, որ տան պատուհանը բաց է և արագ դուրս փախավ պատուհանից։  Նա թռչում էր ու նայում այս և այն կողմ, որ գտնի իր համար տեր, բայց այնպիսի մի տեր, որ իրեն չուտի։ Ձվիկը թռչում էր ու թռչում և վերջապես գտավ մի ամենալավ տիրոջը, որի անունը Միքայել էր։ Նրանք ընկերացան և ամբողջ օրը խաղացին միասին։ Ու արդեն արևը սկսեց մայր մտնել և տղան հարցրեց.

– Սիրելի՛ ձվիկ, կմնա՞ս ինձ հետ իմ ամբողջ կյանքի ընթացքում։

Ձվիկը շատ ուրախացավ, որ այսպիսի լավ ընկեր է գտել և հաճույքով ասեց․

– Այո, իհարկե։

Միքայելը շատ ուրախացավ և ուրախ գրկեց ձվիկին։ Եվ իրենք այդպես էլ միասին ապրեցին։ Ձվիկը Միաքայելին սովորեցրեց թռչել և նրանք Ժամանակ առ ժամանակ միասին թռչում էին և զվարճանում։ Երբ Միքայլը գնալով մեծացավ և հետո ծերացավ, ձվիկը նույնպես իր հետ ծերացավ։ Իրենք ամբողջ օրը միասին էին, միասին գրքեր էին կարդում և սուրճ խմում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started