Ես Ռուբենն եմ, ես շատ եմ սիրում կենդանիներին և բնությունը։ Ես շատ եմ ուզում ունենալ ընտանի կենդանիներ, բայց ծնողներս ինձ թույլ չեն տալիս բնակարանում շուն կամ կատու պահել։ Դրա համար ես ամառները անցկացնում եմ գյուղում, որտեղ իմ հայրիկի տատիկն է ապրում։ Այնտեղ ես երկու կատու ունեմ՝ մեկը մեծ, մյուսը այնքան փոքր, որ տեղավորվում է ձեռքի մեջ։ Դրանք իմ և իմ ընկերոջ կատուներն են։ Մենք նրանց խնամում ենք՝ կերակրում ենք և ջուր ու կաթ տալիս։ Ես շատ եմ սպասում, որ ամռանը նորից գնամ գյուղ և տեսնեմ իմ կատուներին։
