Ես ուսումնասիրեցի Մարինեի բլոգը:
Ինձ դուր եկավ, որ Մարինեն իր տեսանյութերը ինքնուրույն է պատրաստում։ Ինձ Մարինեի տեսանյութներից շատ դուր եկավ բնագիտական փորձը։ Նաև ինձ դուր եկավ այն տեսանյութը, որտեղ Մարինեն պատմում է իր կարդացած գրքերի մասին։ Ես կցանկանայի ավելի շատ տեսանյութեր և ընտանեկան նախագծեր տեսնել Մարինեի բլոգում։
Ինձ շատ դուր եկան Մարինեի հորինուկները։ Մարինե ջան, դու շատ լավ ես գրել քո թռչող ձվիկի մասին հորինուկը։ Ինձ դուր եկավ այն մասը, երբ թռչող ձվիկի մոտ ստացվեց թռչել։
Մարինե ջան, ինձ նաև դուր եկավ քո գրած Мой новый год! տեքստը, բայց այնտեղ կար մի քանի սխալ, լավ կլինի, որ ուղղես, որպեսզի քո բլոգը ավելի ճիշտ լինի ու սիրուն։
Մարինե ջան, քո բոլոր նյութերի համար նշված է Uncategorized բաժինը, օրինակ ես միշտ հանում եմ այդ բաժնի նշումը, որ նյութերս միշտ ճիշտ բաժիններում դասավորվեն։
Ու մեկ էլ Իմ մասին բաժնում ոչինչ չկար գրված քո մասին, ես խնդրում եմ, որ դու աայստեղ դնես Իմ մասին այս քո գրած տեքստը։ Ես շատ հավանեցի քո գրածը, որտեղ դու գրում ես, որ ուզում ես նկարչության ուսուցչուհի դառնալ։ Ես կցանկանայի քո նկարած նկարներից շատ նկարներ տեսնել քո բլոգում։ Ես քո փոխարեն նաև Պատկերասրահից կհանեի բացակա նկարների հղումները։
Երբ ես ուսումնասիրեցի Մարինեի բլոգը, ես հասկացա, որ ավելի լավ ճանաճեցի իմ ընկերոջը և շատ ուրախ եմ դրա համար։😃🥰:
