Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է: /Իմ կարծիքով հեքիաթի հերոսը լավ գիտնական է։
- Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար: / Լավ գիտնական դառնալու համար պետք է լավ սովորել։
- Կցանկանայի՞ր գիտնական դառնալ: / Այո, ես կցանկանայի գիտնական դառնալ։
- Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր: /
Եթե ես լինեի գիտնական, ապա կստեղծեի խելացի տուն, այսինքն ծրագիր, որը մարդու հրահանգով ամեն ինչ կանի։ Օրինակ՝ եթե ես ծանր պայուսակներով տուն գամ, ապա դուռը ինքնուրյուն կբացվի ճանաչելով իմ ձայնը։ Բայց ես դռան վրա կդնեի նաև կողպեք, որպեսզի այս հոլովակի հերոսի օրը չընկնեի 🤣😂😄😁😂🤣😄😁
- Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը: / Ես հեքիաթի վերնագիրը կդնեի «Հիմարիկը, որը վերջապես դարձավ գիտնական»։
- Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը: / Նկարը կարելի է տեսնել այս հղումով
