Իմ անվան պատմությունը

Մայրիկիս օգնությամբ ես այսօր շատ նոր բան իմացա իմ անվան մասին։  Ուսումնասիրեցի իմ անվան պատմությունը և իմացա, որ  այն հին հրեական ծագում ունի: Այ թե ինչ գտա ես համացանցից հետևյալ հղումով՝ «Ռուբեն անունը հրեական ծագում ունի. եբրայերեն «Ռեուվեն» բառը «տեսե’ք, տղա’ է» նշանակում: Հինկտակարանային Ռուբենը Հակոբի առաջին տղան է, որը հետագայում դառնալու է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի հիմնադիրը:»

Rupoohye.GIFԵս նաև իմացա, որ հայերի մեջ Ռուբեն անունը տարածվել է Կիլիկիայի Ռուբինյան թագավորության հաստատումից հետո: Ես իմացա, որ Ռուբեն Առաջինը՝ Կիլիկիայի Հայոց իշխանը, 1080թվականին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում Կիլիկիայի Հայոց Թագավորության հիմքն է հանդիսացել։

 

Այ թե որքան նոր բան ես իմացա իմ անվան մասին։ Ինձ համար Ռուբեն անունը ընտրել են իմ ծնողները․  առաջինը՝ քանի որ այն իմ պապիկի անունն է և ես պետք է շարունակեմ մեր ընտանեկան ավանդույթը, և երկրորդը՝ այն Հայոց պատմության մեջ այսքան կարևոր դեր ունեցած մարդու անուն է եղել։

Ինձ շատ է դուր գալիս իմ  անունը։ Եթե երկրորդ անուն ընտրելու լինեի, ապա ես կընտրեի Հայկ անունը, քանի որ այն հայերի նախահայր Նահապետ Հայկի անունն է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started