Պատժվաց ագահությունը

Գրողը՝ Ռուբեն Շահվերդյան

Լինում է չի լինում մի ագահ տղա։ Այդ ագահ տղան, ամբողջ օր բոլորին նեղացնում էր։ Ծերունիներին վիրավորում էր, իսկ երեխաների ձեռքից խաղալիքներ խլում։ Բայց որտեղից որտեղ եկավ մի բարի երեխա։ Նա ջենտելմենի նման ամբողջ օրը լավ գործեր էր անում։ Նա տեսավ չար տղային և ասաց․

– Չե՞ս ամաչում, ա՜յ–ա՜յ–ա՜յ։ Դու այնքան մարդկանց ես նեղացրել և երեխաներից ագահորեն խաղալիք խլել, իսկ ես այդ մարդկանց օգնել եմ ու հանգստացրել։ Իսկ եթե քեզ հետ այդպես վարվեին, դու ի՞նչ կասեիր, հ՜ը ։

Չար տղան պատկերացրեց, թե որքան կտխրեր, եթե իրենից վերցնեին իր սիրած խաղալիքները և հասկացավ։

– Ճիշտ ես ասում, – պատասխանեց նա, – արդեն ամոթից թշերս կարմրեցին։ Դե լավ, դու ինձ ապացուցեցիր, որ պետք է լինել բարի և օգնել մարդկանց։

Այդպես չար և ագահ տղան դարձավ բարի տղա։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started