Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ Աշնան խաշամն է խշխշում, Քամու ձեռքերն անհամարձակ Ամպի փեշերն են քաշքշում: Ամպը լեզուն կուլ է տվել, Հնար չունի որոտալու: Ցերեկն էլ է ցրտից կծկվել, Չէ՛, երևի ձյուն է գալու: Առաջադրանքներ 1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր: 2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ: 3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը: 4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները: 5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,Շշուկով դիպավ իր հարևանին,Խշխշաց հանկարծ իմ գլխի վերևՈւ տարուբերվեց հինավուրց կաղնին: Կռացավ կաղնին նորից բարձրացավ,Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,Հասավ հեռավոր խորքերն անտառի: Ալեկոծվում էր անտառը հուզվածՈւ ոսկեզօծված գլուխն օրորում,Իր մեծ գրկի մեջ քամու համբուրածՓոքրիկ տերևն էր կարծես որոնում: Խշշում էր անտառն ու տարուբերվում,Երկինք էր հասնում խշշոցը նրա…ԻսկContinue reading “Քամու համբույրը”

Design a site like this with WordPress.com
Get started