Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
4. Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:
