Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց–շատ տարիքավոր, ծերացած:

Ալեկոծել–ալիքավորել,փոթորկել, մրրկել, ալեբախել, նաև հուզվել, խռովել։

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրիր

Քամու համբույր – քամու նուրբ կպավ տերևին

Շշուկով դիպավ իր հարևանին – կամաց կպավ կողկի տերևին

Հուզված անտառ – փոթորկից ալեկոծված անտառ

Անտառի ոսկեզօծված գլուխ– անտառի ծառերի դեղնած գագաթները

Անտառի մեծ գրկի մեջ – անտառի խիտ ծառերի և ճյուղերի մեջ

Երկինք էր հասնում խշշոցը նրա – տերևների խշխշոցը այնքան ուժեղ էր, որ կարծես երկինք էր հասնում

Քամին ուրախ սուլում էր հեռվում – քամին այնքան ուժեղ էր փչում, որ սուլոցի ձայն էր գալիս։

Քամին ծիծաղում էր անտառի վրա – քամին շարունակում էր ուժեղ փչել

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին փչեց և խշխշացրեց հին կաղնու տերևները։ Կաղնին քամուց կռանում էր ու նորից բարձրանում, իր ճյուղերը կպնում էին հարևան ծառերին և քամին ծառից ծառ անցնելով հասավ անտառի խորքը։ Անտառի ծառերի գագաթները քամուց շարժվում էին, այնքան բարձր խշշոց բարձրացավ, որ կարծես երկինք էր հասնում, բայց քամին չէր դադարում և ուրախ փչում էր, կարծես ծիծաղում էր անտառի վրա։

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանը անտառւոմ ծառերը սկսում են հագնել տարբեր գույների հագուստներ՝ դեղին, նարնջագույն, կարմիր, և շականակագույն։ Անտառի բնակիչները պատրաստվում են ձմռանը, ուտելիքի պաշար են հավաքում։ Եղանակը ցրտել է և ավելի հաճախ է քամի փչում և ալեկոծում ծառերը։ Քամին ծառերի տերևները պոկում է և շախ է տալիս անտառով մեկ։ Ամբողջ անտառում կարելի է տեսնել տերևներից գործված գեղեցիկ գորգեր։ Հաճախ նաև անձրև է գալիս և ամպրոպը վախեցնում է կենդանինենրին։

։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started