Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:
VԿան, Vկծկվում են, Vկծեն, Vթմրեցնում են, Vքնում են, Vփաթաթվում են, Vմտնում են, Vչկա, Vկա, Vաշխուժանում են:
Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:
Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են.:
Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում էն օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում էն:
Գրի՛ր մեկ բառով.
Կճղակ ունեցող-կճղակավոր
Սմբակ ունեցող-սմբակավոր
Թև ունեցող-թևավոր
Պոչ ունեցող-պոչավոր
Ձայն ունեցող-ձայնավոր
Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝ ավոր
Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
___ավոր____ մասնիկը ցույց է տալիս ___ունեցող___:
