Իմ ծագման մասին

Բարև ձեզ։ Ես Ռուբեննը եմ։ Ես ծնվել և ապրում եմ Երևանում, բայց ես ծագումով լոռեցի եմ, քանի որ իմ նախնիները ապրել են Լոռվա մարզում։ Հայրիկս ծնվել է Ալավերդի քաղաքում, իսկ պապիկս Լոռվա մարզի Այգեհատ գյուղում։ Ես սիրում եմ իմ պապական գյուղը և հաճախ իմ ամառային արձակուրդներն այնտեղ եմ անցկացնում։

Իմ տատիկն ու պապիկը, ինչպես նաև իմ մեծ տատիկը խոսում են շատ գեղեցիկ լոռվա բառբառով։ Գյուղի իմ ընկերները նույնպես խոսում են այդ բարբառով և ես սկզբում դժվար էի իրենց հասկանում։ Այժմ ես էլ կարող եմ խոսել այդ բարբառով և գյուղից Երևան վերադառնալիս դեռ մի որոշ ժամանակ բարբառով եմ խոսում։ Առաջին տեսանյութում կարող եք լսել լոռվա գեղեցիկ բարբառը, իսկ երկրորդում՝ տեսնել իմ մեծ տատիկին, ով սիրում է ինձ ասել «մատաղդ ըլիմ», «մեռնեմ գլխիդ» կամ «ցավդ տանեմ»։

Լոռվա համով–հոտով բարբառը

Օսան տատիկիս հետ սիրում ենք զբաղվել այգեգործությամբ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started