Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը մի կույր մարդ է, որը անընդհատ բողոքում էր, որ իրեն ընտանիքի անդամները լավ չեն պահում։ Միշտ բողոքում էր ու անիծում իր բախտը, թե ընտանիքի անդամները իրենց ոնեցած ամենալավ կտորը իրեն էին տալիս։ Առակի հերոսը շատ անշնորհակալ մարդ էր։
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Անաղուհաց քրդի շուն – նշանակում է, որ անշնորհակալ մարդը նման է քրդի շանը, ում աղ ու հաց են կերակրում, բայց նա միևնույն է հաչում է տիրոջ վրա։
Կարդա՛ ուրիշ առակներ այս հղումով
