Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարեր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
  2. Վերնագրի’ր առակը:
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started