Շախմատի մասին

Շախմատը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին և փոքր-ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 910-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ[3]: Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

Շախմատի գյուտի պատմություն

Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու[4]:

Անվանում

Հայերենում պարսկերենից փոխառյալ բառով կոչվել է ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում[3] և պարսկահայերի կողմից։ Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ – արքա, թագավոր և մատ – մահացավ բառերից։ Սկզբնապես Հնդկաստանում խաղը կոչվում էր չատուրանգա (չատուր – չորս և անգա – մաս կամ անդամ բառերից) և նշանակում՝ քառանդամչորքմասնյա, Պարսկաստանում այն վերանվանվեց շատրանգ, արաբներն անվանեցին շատրանջ։

Հայ շախմատիսների մասին

Շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Շտայնիցը (1886-1894) շախմատ խաղալ սովորել է 12 տարեկանում: Ավստրիական արմատներով շախմատիստն իր ունակությունները բացահայտել է հասուն տարիքում, իրար հետևից հաղթել փորձառու գիտակների: Միայն 23 տարեկանում Շտայնիցը կարողացավ հիմնովին տրվել շախմատին, երբ ավարտեց Պոլիտեխնիկական համալսարանը:

Շախմատի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերը (1894-1921) շախմատային խաղատախտակի հետ ծանոթացել է 12 տարեկանում: Լասկերին շախմատի խաղալ է սովորեցրել ավագ եղբայրը, ով նույնպես հետաքրքրված էր շախմատով: Սակայն շախմատով գերմանացին սկսեց զբաղվել միայն համալսարանի առաջին կուրսում:

Շախմատային թագի երրորդ թագակիրը Կուբայի ներկայացուցիչ Խոսե-Ռաուլ Կապաբլանկան (1921-1927) է: Վերջինիս կոչել են «շախմատային մեքենա»: Կապաբլանկան համարվում է շախմատի պատմության մեջ ամենատաղանդավոր շախմատիստներից մեկը: Նա շախմատ խաղալ սովորել է 4 տարեկանում, պարզապես հետևելով հոր խաղին:

Ռուսական շախմատային դպրոցի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալյոխինն (1927-1935, 1937-1946) աշխարհի 5-րդ չեմպիոնն էր: Ալյոխինին խաղաքարերի հետ ծանոթացրել է եղբայրը: 10 տարեկանում Ալյոխինը մասնակցում էր մի շարք մրցաշարերի: Տաղանդի հարցում Ալյոխինն իր ժամանակներում անպարտելի էր, իսկ ճկուն մտքի և շախմատյին յուրօրինակ կոմբինացիաների շնորհիվ Ալյոխինը լավագույնն էր:   

Աշխարհի 5-րդ չեմպիոն Մաքս Էյվեն (1935-1937), 4 տարեկանում ծանոթանալով շախմատի հետ, սովորեց խաղաքարերի քայլերը: 10-ում սկսեց մասնակցել միջազգային մրցաշարերի, սակայն ակնհայտ հաջողությունների Էյվեն հասավ միայն 18 տարեկանում:

Միխայիլ Բոտվինիկն (1948-1957, 1958-1960, 1961-1963) աշխարհի 6-րդ չեմպիոնն էր: ԽՍՀՄ շախմատիստը շախմատի հետ ծանոթացավ 12 տարեկանում, սակայն Բոտվինիկի ծնողները դեմ էին. որ տղան զբաղվի շախմատով: Բոտվինիկն անկրկնելի միաժամանակյա սեանս անցկացրեց Կապաբլանկայի հետ, որտեղ կարողացավ նաև հաղթել: 15 տարեկանում շախմատիսը մասնակցեց Լենինգրադի շամտային առաջնությանը, իսկ 16-ում` ԽՍՀՄ:

Խորհրդային միության շախմատային դպրոցի սաներից է նաև աշխարհի 7-րդ չեմպիոն Վասիլի Սմիսլովը (1957-1958): Մարդկության պատմության ամենահին խաղի գաղտնիքների հետ Սմիսլովին ծանոթացրել է հայրը:

Շախմատային թագի 8-րդ կրողը Միխայիլ Տալն (1960-1961) էր: Տալն իր տաղանդն արտահայտում էր ոչ միայն շախմատային խաղատախտակի առաջ, այլ նաև ուրիշ ասպարեզներում: Տալը կարողանում էր կարդալ 3 տարեկանում, 5-ում բազմապատկում էր եռանիշ թվերը, և ուներ ուժեղ հիշողություն: Շախմատ խաղալ սովորել է միայն 10 տարեկանում: Իսկ 16-ում արդեն Լատվիայի չեմպիոնն էր, 21-ում` ԽՍՀՄ, իսկ 24-ում` լավագույնն էր աշխարհում: Այդ ժամանակ Տալն աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնն էր:

Հայկական շախմատային դպրոցի դեռևս միակ չեմպիոնը` աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է (1963-1969): Նա շախմատ խաղալ սոբորել է 11 տարեկանում, պիոներական ճամբարում: Պատերազմի հետևանքով Պետրոսյանը չի մասնակցել շատ մրցաշարերի, սակայն 1945 թվականին 16-ամյա պատանին  Վրաստանի չեմպիոնն էր: Հետագայում Պետրոսյանը տեղափոխվեց Հայաստան և հետո վերջնականապես հաստատվեց Մոսկվայում, որտեղից էլ սկսվեց «քարե պաշտպանություն» ունեցող Պետրոսյանի ուղին:

Շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին (1969-1972) միակ է, ում շախմատային առաջին քայլերից մինչև աշխարհի չեմպիոնի կոչման հասնելը մարզել են բարձրակարգ մարզիչները: Ճատրակի հետ Սպասկին ծանոթացել է 5 տարեկանում: Փոքրիկը «սիրահարվեց» խաղին առաջին հայացքից:

Բոբի Ֆիշերը (1972-1975)` աշխարհի 11 մինչ այս եղած այն բացառիկ շախմատիստն էր, ում շախմատային մասնագետները համարում էին «իսկական տղանադ», «սուպեր հրաշամանուկ», «լավագույններից լավագույնը», «20-րդ դարի ամենատաղանդավոր շախմատիստ»: Ֆիշերի խոցելի օղակը նրա ըմբոստ բնավորություն էր: 12 տարեկանում Ֆիշերը դարձավ ԱՄՆ չեմպիոն:

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնն Անատոլի Կարպովն է (1975-1985): Վերջինս շախմատի հետ ծանոթացավ 4 տարեկանում: 17 տարեկանում Կարպովը դեռ չէր կողմնորոշվել մասնագիտության հարցում: Ընդունվելով Մոսկվայի Պետական համալսարան` Կարպովը վերջնական որոշում կայացրեց զբաղվել շախմատով առաջին կիսամյակից հետո:

Գարի Կասպարովը (1985-1993) «մտքի խաղի 13-րդ թագակիրն է: Հրաշամանուկ համարվող Կասպարովը շախմատյին նորմաները լրացնում էր մեծ արագությամբ: Նա առանձնանում էր որպես բազմակողմանի զարգացած շախմատիստ, ով հրաշալի երևակայության շնորհիվ կարողանում էր մրցակիցների համար անհասկանալի խաղային իրավիճակներ ստեղծել:

Շախմատի  աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2006 – 2007) 1991 թվականին դարձել էր աշխարհի երիտասարդների չեմպիոն, որից հետո իր դիրքն էր հաստատել շախմատային էլիտայում: 2000 թվականին Կասպարովը որպես մրցակից ընտրեց Կրամնիկին` աշխարհի չեմպիոնի համար մրցապայքարում, որտեղ իր բարձր կարգը հաստատեց Կրամնիկը և գերազանցեց Կասպարովին: Պահպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը մի քանի մրցախաղերում` Կրամնիկը զիջեց միայն Անանդին:

15-րդ լավագույն շախմատիստն աշխարհում Վիշի Անանդն էր (2007 – 2013)` հնդկական շախմատային դպրոցի լավագույն  ներկայացուցիչը: 1987 թվականին Անանդը ճանաչվեց շախմատի երիտասարդների չեմպիոն: 1995 թվականին Կասպարովի հետ պայքարում երիտասարդ հնդիկ շախմատիստը չգերազանցեց  մրցակցին:

Նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կարլսենն (2013) աշխարհի 16-րդ չեմպիոնն է: 19 տարեկանում Կարլսենն ուներ ՖԻԴԵ-ի բոլոր ժամանակներում ամենաբարձր վարկանիշը: Նա չկարողացավ գերազանցել Կասպարովին` աշխարհի չեմպիոն դառնալով 22,5 տարեկանում: Կասպարովը չեմպիոն դարձավ 1985թ․ նոյեմբերի 10-ին, երբ 22 տարեկան, 6 ամսական և 27 օրական էր, իսկ Կառլսենը՝ 2013թ․ նոյեմբերի 22-ին, երբ 22 տարեկան, 11 ամսական և 22 օրական էր:              

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started