Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք դասարանով գնացել էինք Երեբունի թանգարան։ Այնտեղ մենք իմացանք շատ տեղեկություններ Երեբունի քաղաքի մասին։ Թանգարանում ցուցադրված էին պեղումների ժամանակ գտնված տարբեր իրեր։ Օրինակ, մենք տեսանք գինու կարասներ, կավից պատրաստված կուժեր և ամանեղեն, տարբեր զենքեր՝ թուրեր, նիզակներ և այլն։ Մենք իմացանք, որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել։ Պեղումների ժամանակ գտած իրերը ապացուցում են, որ Էրեբունին դեռ մ․թ․ա 782 թվականին եղել է շատ զարգացած քաղաք․ այնտեղ երկաթ են ձուլել և երկաթից տարբեր զենքեր պատրաստել, խաղող են աճեցրել և գինի սարքել, ունեցել են զարգացած կավագործություն, շինարարություն և այլ:

Հետո մենք մասնաքցեցինք պեղումներին՝ մեզ տվեցին հատուկ գործիքներ, որոնցով մենք հողը քիչ֊քիչ փորում էինք և փնտրում տարբեր իրեր։ Ես գտա կավե ամանի երկու փոքրիկ կտոր, որից մեկի վրա ինչ֊որ բան էր գրված։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի իսկական պեղումներին, դա շատ հետաքրքիր է։ Թանգարանից հետո մենք բարձրացանք բլրի վրա և տեսանք Էրեբունի ամրոցի մնացորդները։ Ես շատ բան իմացա Էրեբունու և այն ժամանակ ապրող հայերի մասին։

Իմ ֆոտոխցիկի նկարները չստացվեց համակարգչի մեջ տեղափոխել և ես համացանցից գտա մի քանի նկար թանգարանից,

Սափոր ցուլերի գլուխներով
Urartian Armor 2.jpg
Զինվորների երկաթյա պաշտպանող հագուստ

սերմեր
գինու կարաս
Էրեբունու հիմնադրման մասին քարի վրա փորված սեպագիր

Սա ես եմ և իմ ընկերները պեղումների ժամանակ

Իսկ սա իմ գտած հին կավի կտորն է՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started