Նամակ Ձմռանը

Բարև սիրելի Ձմեռ, մենք շա՜տ ենք քեզ կարոտել։ Բոլորս անհամբեր սպասում էինք քո գալուն և այժմ շատ ուրախ ենք, որ վերջապես եկար։ Խնդրում եմ քեզ, որ այս տարի մեզ համար շատ ձյուն բերես, անցյալ տարիներին այդքան էլ շատ ձյուն չեկավ 😔, իսկ մենք՝ երեխաներս, շատ ենք սիրում ձնագնդիկներով խաղալ, ձնեմարդ պատրաստել, սահնակ քշել կամ ուղղակի հիանալ ձյան գեղեցիկ փաթիլներով: Քանի՜ տարի է սահնակ չէնք քշել, անցյալ տարի հազիվ փոքրիկ ձնեմարդու համար մի փոքր ձյուն էր լինում հավաքել։ Արի պայմանավորվենք, որ մինչև Ամանոր շատ ձյուն կլինի, թե չէ էլ ի՞նչ Ամանոր առանց ձյան 🙂։ Բայց խնդրում եմ հիշես ու սահմանին կանգնած մեր զինորներին չմրսացնես հա՞ 🙂, չէ որ իրենք ամբողջ օր մեզ են պաշտպանում։ Խնդրում եմ թո՛ղ այս ձմեռը խաղաղ լինի մեր զինորների և մեր երկրի համար։ Սպասում եմ քեզ շատ։ Սիրով Ռուբեն։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started