Կար չկար մի փոքրիկ եղևնի։ Բոլոր մեծ ծառերը ծիծաղում էին նրա վրա, քանի որ նա շատ փոքրիկ էր և ուներ քիչ տերևներ։ Բայց տարիները անցնում էին և նա քիչ֊քիչ մեծացավ։ Մի օր Ձմեռ պապիկը անցնում էր անտառով և ստուգում էր իր թագավորությունը։ Նա տեսավ, որ եղևնին տխուր է։ Ձմեռ պապիկը գավազանով խփեց գետնին և ծածկեց եղևնուն խիտ ձյունով։ Եղևնին զարմացավ և զգաց, թե ինչպես են իր տերևները դառնում ասեղի նման փշոտ։ Եղևնին այնքան գեղեցիկ էր, որ մնացած բոլոր ծառերը հիացած նայում էին եղևնուն և մի քիչ նախանձում էին նրան։ Փշոտ ճյուղերը փայլում էին արևի շողերի տակ և զարդարում ամբողջ անտառը։ Թեև եղևնին գեղեցկացել էր, բայց նա մնացել էր նույն համեստն ու բարին։
