Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար

Այստեղ ես հերթով կներկայացնեմ Հայրենագիտության առարկայից իմ ստացած գիտելիքների մասին։

Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։

Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին, երբ մենք գնացինք ջամփորդության Էրեբունի թանգարան։ Ես իմացա որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել և որ հայերը այդ ժամանակ ունեցել են շատ զարգացած մշակույթ։ Մենք մասնակցեցինք պեղումներին, որը շատ հետաքրքիր էր։

Կարդացի Եղևնու լեգենդը և իմացա, թե որտեղ է ծնվել Հիսուսը և ոնց է եղևնին դառձել տոնածար, իմացա նաև մեր հին հայկական տոնածառի՝ ծիրանի ծառի, մասին։ Ուսումնասիրեցի, թե ինչպես են տարբեր երկրներում դիմավորում Ամանորը։ Կարդացի հետաքրքիր նյութեր Ձմեր պապիկի և իմացա, թե ոնց է կոչվել նա հին Հայատանում, իմացա տարբեր երկրների ամանորյա տարօրինակ սովորույթների մասին։

Հայկական ավանդական շատ հետաքրքիր ավանդույթերի և ծեսերի մասին իմացա և պատմեցի մեր ընտանեկան ավանդույթի մասին։ Պատրաստեցի հայկական հարիսա։ Իմացա Մուսա լեռան հերոսամարտի և հարիայի նշանակության մասին։

Իմացա որ Հայաստանում կա 10 մարզ, և թե որտեղ են նրանք գտնվում, իմացա, թե որոնք են մեր հարևան պետությունները, սովորեցի Google map-ով ճանապարհ գծել։

Սովորեցի, թե ինչպես կարելի է կողմնորոշվել տարածքում, եթե հանկարծ մոլորվել ես։

Ես մայրիկիս հետ ուսումնարեցի իմ ազգանվան պատմութունը և տոհմածարը, ներկայացրեցի պատում, թե ծագումով որտեղից եմ, ներկայացրեցի պատում բարբառների մասին և տեսանյութ լոռվա բարբարով։

Մենք ճամփորդեցինք դեպի Ամբերդ բերդը և այցելեցիքն Քարի լիճը։ Դա շատ հետաքրքիր էր։

Հայրենագիտությունը իմ ամենասիրելի առարկան է, քանի որ ես շատ հետաքրքիր բաներ իմացա իմ Հայրենիքի և , մեր նախնիների և իմ ծագման մասին։

Այստեղ կարելի գտնել իմ ամբողջ կատարած աշխատանքը Հայրենագիտության առարկայից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started