Բնագիտական փորձ հողի բաղադրության վերաբերյալ

Հողի բաղադրության վերաբերյալ նյութը կարող եք ընթերցել այստեղ՝ Մեզ սնող հողը Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա: Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյանContinue reading “Բնագիտական փորձ հողի բաղադրության վերաբերյալ”

Ձմեռային ամսագիր

Հարգելի իմ ամսագրի ընթերցողներ, այստեղ ես ձեզ եմ ներկայացնում ձմեռվա մասին իմ կողմից գրված պատումները՝ Նամակ ձմռանը, Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև և Ձմեռային լուրեր: Նաև կարող եք այստեղ տեսնել ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ բանաստեղծությունը և իմ նկարած նկարը։ Այստեղ կարելի է գտնել հետաքրքիր նյութեր Ամանորի, Ձմեռ պապի և Կաղանդ պապի մասին: Այստեղ կարող եք տեսնել, տարբերContinue reading “Ձմեռային ամսագիր”

Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար

Այստեղ ես հերթով կներկայացնեմ Հայրենագիտության առարկայից իմ ստացած գիտելիքների մասին։ Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։ Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին,Continue reading “Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար”

Տարբեր երկրների Ամանորի ամենատարօրինակ սովորույթները

Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն տարբեր երկրներում, ընդ որում դրանցից մի քանիսը կարող են մի քիչ տարօրինակ թվալ: Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթներից մի քանիսը:

Մաթեմաթիկայի հաշվետվություն

Մասնակցել եմ հետևյալ նախագծերին Կազմել եմ թթուդրիքի վերաբերյալ խդիրներ․ Նախագիծ «Թթուդրիք» Կազմել եմ ընտանիքի անդամների տարիքների մասին խնդիրներ․ Նախագիծ «Իմ ընտանիքը» Կազմել եմ ամանորյա խնդիրներ․ Նախագիծ «Ամանորյա խնդիրներ» Մասնակցել եմ բոլոր մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբներին և ինքնաստուգումներին Հրապարակումների քանակը՝ 37 հրապարակում Մաթեմատիկա բաժնի հղումը կարող եք տեսնել այստեղ/

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկContinue reading “Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին”

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև (պատում)

Կար չկար մի փոքրիկ եղևնի։ Բոլոր մեծ ծառերը ծիծաղում էին նրա վրա, քանի որ նա շատ փոքրիկ էր և ուներ քիչ տերևներ։ Բայց տարիները անցնում էին և նա քիչ֊քիչ մեծացավ։ Մի օր Ձմեռ պապիկը անցնում էր անտառով և ստուգում էր իր թագավորությունը։ Նա տեսավ, որ եղևնին տխուր է։ Ձմեռ պապիկը գավազանով խփեց գետնին և ծածկեցContinue reading “Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև (պատում)”

Ամանորյա խնդիրներ 16.12.2020

Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։  30×4=120, 120-30=90, Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞նContinue reading “Ամանորյա խնդիրներ 16.12.2020”

Բառային աշխատանք 15.12.2020

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ: Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ: Ընկույզ, եղևնի, տուն, կաղնի, կոշիկ, կաթ, յուղ, յասաման, գյուղ, ղեկ, ղափամա, առավոտ, աշուն, սահման, ամպ, հրաման, դրամ, տնակ, տղա։

Design a site like this with WordPress.com
Get started