Մին պիծի ախճիգ հըվնդանում ա, տուս կյամ ծերքավ անում.
— Ա’րև, ա’րև, հիվանդ ըմ, եկ ինձ հետ խաղ ըրա:
Արևն ասում ա.
-Պիծի ախճիգ, ես շատ կործ օնիմ, կարում չըմ կյամ, իմ պիծի քվեր ղարկում ըմ, նհետը խաղ ըրա, լվըննական ըս:
Արևը մին ծաղեգ ա ղարկում` տեղեն, տղնածամ:
Ախճիգը էլ թողում չի քյընի, նհետը խաղ ա անում, լվանում: Ծաղեգն էլ ուրանց հանդին փսնում ա, ախճիգն ու ծաղեգը ամեն օր ուրուր նհետ խաղ ըն անում, ուրուր սիրում:
Ծաղկեն անումը մնամ ա Արևքուրիկ:
Կարդա՛ բարբառային տեքստը և փոխադրի՛ր գրական հայերենով: Փոխադրելու ընթացքում ի՞նչ դիտարկումներ արեցիր:
Մի փոքրիկ աղջիկ հիվանդանում է, դուրս է գալիս և ձեռքով է անում․
— Ա’րև, ա’րև, հիվանդ եմ, իձ հետ խաղա
Արևն ասում է․
֊Փոքրիկ աղջիկ, ես շատ գործ ունեմ, չեմ կարող գալ, իմ փոքրիկ քույրիկին ուղարկում եմ, նրա հետ խաղա կլավանաս։
Արևը մի ծաղիկ է ուղարկում՝ դեղին, դեղնավարս։
Աղջիկն էլ չի թողնում գնա, նրա հետ խաղում է և լավանում։ Ծաղիկն էլ իրենց դաշտում բուսնում է, աղջիկն ու ծաղիկը ամեն օր իրար հետ խաղում էին, իրար սիրում։
Ծաղիկի անունը մնում է Արևաքույրիկ։
