Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները

Սովորաբար մենք շատ երկար էնք պատրաստվում Ամանորին, քանի որ դա մեր ամենասիրելի տոնն է։ Ես շատ եմ սիրում մասնակցել Ամանորյա գնումներին։ Ամեն տարի մենք գնում ենք մի քանի նոր խաղալիք և զարդարանքներ, դա ընտանեկան ավանդույթ է, բայց դա չի նշանակում, որ հին խաղալիքներով չեմ զարդարում տոնածառը։ Ես շատ եմ սիրում զարդարել տոնածառը և ամբողջ բնակարանը, մենք դա սովորաբար մայրիկիս հետ ենք անում։ Ամանորյա ավանդույթ է նաև նվերներ գնելը մեր հարազատների և բարեկամների բալիկների համար։ Քանի որ Ամանորը դա սուրբ և բարի տոն է, մենք նվերներ ենք գնում նաև այն բալիկների համար, ում մայրիկները և հայրիկները չեն կարող իրենց բալիկների համար շատ նվերներ գնել։ Ես ինքս եմ այդ նվերները փոստով ուղարկում և շատ եմ ուրախանում, որ երեխաները առանց նվեր չեն մնալու Ամանորին, չէ՞ որ Ձմեր պապիկը կարող է բոլորին չհասցնել նվերներ բաժանել։ Որքան էի ուրախացել, երբ անցյալ տարի Ամանորից հետո մի բալիկ ինձ պատասխան նամակ էր գրել և հյուր հրավիրել, դա Գառնիկն էր Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից։

Ամանորի գիշերը մենք գեղեցիկ սեղան էնք գցում, որտեղ հիմնականում հայկական ավանդական ուտեստներ են լինում, անպայման շատ աղանդեղեն և քաղցրավելիք է լինում, որպեսզի նոր տարին առատ լինի։ Երբ հեռուստացույցով հնչում են զանգերը մենք ընտանիքով հավաքվում ամանորյա սեղանի շուրջը և շնորհավորում իրար և ուրախ տարի ցանկանում։ Սովորաբար բոլոր պատուհաններից գեղեցիկ հրավառություններ են լինում, բայց այս տարի իհարկե շատ տխուր էր, որ ո՛չ հրավառություն կար, ո՛չ էլ ուրախ տրամադրություն, քանի որ անցյալ տարի մեր Հայաստանում պատերազմ էր եղել։

Սովորաբար Ամանորի գիշերը մենք հարևաններով իրար տուն ենք գնում և շնորհավորում իրար, շատ ուրախ է լինում։ Ընտանիքով մինչև ուշ գիշեր տոնում ենք և շատ ուշ ենք պարկում քնելու։ Մի քիչ այլ էր այս տարվա Ամանորը, բայց ոչինչ, մյուս տարի շատ ավելի ուրախ է լինելու։ Առավոտյան, երբ ես արթնանում եմ, տոնածառի տակ գտնում եմ իմ նվերները, Ձմեր պապիկը ինձ համար միշտ շատ նվերներ է բերում։ Նոր տարվա առաջին օրերը մենք գնում ենք այցելության մեր մեծ տատիկին և մյուս հարազատներին, գնում ենք տարբեր թատրոններ և դիտում ամանորյա ներկայացումներ։ Շատ ենք սիրում ընտաիքով դիտել ամանորյա ֆիլմեր, մեր ամենասիրելի ֆիլմը դա «Տանը մենակ» ֆիմն է, որը պարտադիր ամեն տարի մենք նայում ենք։ Դա նաև իմ ծնողների մանկության ամենասիրելի ամանորյա ֆիլմն է։ Այսպիսին են մեր ընտանեկան ավանդույթները։

Իմ ծնողների մանկության ժամանակ Ամանորը նույնն է եղել, միայն թե իրենց ժամանակ շատ ձյուն է եղել, և իրենք ձմեռային արձակուրդների մեծ մասը դրսում են անցկացրել՝ ձնեմարդ են պատրաստել և շատ ձնագնդի խաղացել։ Իրենք իմ չափ շատ նվերներ չեն ստացել՝ մեկ հատ նվեր և քաղցրավենիք։ Մայրիկիս նվերը Ձմեռ պապը դրել է իր բարձի տակ, իսկ հայրիկինս՝ տոնածարի տակ։ Իրենց տոնածարի խաղալիքները եղել են ապակուց և շատ շուտ են ջարդվել, բայց դրանք շատ գեղեցիկ են եղել։

Կարծում եմ, որ բոլոր բալիկների համար Ամանորը դա ամենահրաշալի տոնն է, իսկ բոլոր մեծերը այդ օրը հիշում են իրենց մանկությունը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started