Չորեքշաբթի, 21֊ը հունվարի
Այսօրվա ճամբարային օրը մենք անցկացրեցինք Ժողովրդական արվեստի թանգարանում։ Մենք նստեցինք երթուղային և շարժվեցինք դեպի թանգարան: Ես հիանում էի ձյան սպիտակ շերտով, որը ծածկել էր մեր Երևանը: Արվեստի թանգարանը ինձ շատ դուր եկավ։ Այստեղ մենք տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ, միկրոքանդակներ։ Թանգարանում մենք տեսանք գորգ գործելու մեքենա։ Թանգարանից դուրս գալուց ես գնեցի հուշանվեր՝ փոքրիկ տիկնիկ հայկական տարազով։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր։


One thought on “Ճամբարային օրագիր 21.01.2021 (այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան)”