Ուրբաթ, 22-ը հունվարի
Այսօր մենք նստեցինք երթուղային և գնացինք սահադաշտ չմուշկ քշելու։ Այնտեղ շատ հավես եր։ Սկզբում ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, քանի որ ես շատ քիչ եմ չմուշկ վարել։ Սկզբում ես ընկնում էի, բայց իմ ընկերներն ինձ օգնում էին ոտքի կանգնել և հետո ես սովորեցի չմուշկներ քշել։ Ես գնացի բռնակից հեռու և սկսեցի հանգիստ քշել։ Ընկնելը այդքան էլ ցավոտ չէ և պետք չէ ընկնելուց վախենալ։ Ընդհանրապես պետք չէ վախենալ, որ ինչ֊որ բան չի ստացվի, միշտ պետք է ասել․ «ես կարո՛ղ եմ», իսկ եթե ասել․ «վա՜յ, վախենում եմ, օքնեցե՜ք, փրկե՜ք», այդ ժամանակ ոչինչ չի ստացվի։ Ես շատ ուրախ եմ, որ սովորեցի չմուշք վարել։
Ես սիրում եմ իմ դպրոցի հրաշալի ճամբարը։
Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես ենք ես և իմ ընկերները չմուշքներ վարում։
Իսկ այս տեսանյութում կտեսնեք, թե ինչպես ես սովորեցի չմուշք վարել։

One thought on “Ճամբարային օրագիր 22.01.2021 (սահադաշտում)”