Ճամբարային օրագիր 26.01.2021

Երեքշաբթի, 26-ը հունվարի

Այսօր մենք շատ հետաքրքիր օր ենք անցկացրել, մենք այսօր տաք բրդուճներ ենք պատրաստել։ Մենք մեր դպրոցի խոհանոցում դնում էինք հացը միկրոալիքային վառարանի մեջ և տաքացնում այն։ Հացը շատ տաք էր և նույնիսկ հաճելի։ Դրանից հետո մեք պատրաստեցինք համով բրդուճներ երշիկով, հալած պանրով կամ վարունգով։ Ես պատրաստեցի բրդուճ հալած պանրով և վարունգով։ Մենք բոլորով միասին շատ համով կերանք։ Ես սիրում եմ ուտելիք պատրաստել, դրա համար ես շատ հավանեցի մեր խոհանոցային օրը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started