Իմ ձմեռային ճամբարը շատ լավ անցավ։ Ճամբարի ամենալավ կողմը այն էր, որ մենք մեր սովորական դասերը չէինք անում և տնային առաջադրանքներ գրեթե չունեինք, իսկ փոխարենը շատ հետաքրքիր նախագծեր էինք անում։
Իմ միակ դժվարությունը դա բարբառային հեքիաթներ կարդալն էր, բայց միևույն է ես շատ էի հավանում բարբառային ըթերցումները։ Իմ մեծ տատիկը նույնպես խոսում է բարբառով և ես որոշ չափով հասկանում եմ Լոռվա բարբարը, բայց ես միշտ իմացել եմ, թե միայն այդ բարբառը գոյություն ունի․ հիմա ես իմացա, որ տարբեր մարզեր իրենց բարբարներն ունեն։
Ամենատպավորիչ նախագիծը մենք արեցիք այն օրը, երբ տարբեր դեմքեր էինք կտրատում ամսագրերից և կպցնում թղթին։ Շատ զվարճալի նախագիծ էր, մենք շատ ծիծաղեցիք այդ օրը։ Բայց մենք ունեինք նաև այլ շատ հետաքրքիր նախագծեր, որոնք ես նույնպես շատ եմ հավանել։ Մենք ծիսական ծառ ենք զարդարել, տարեգաթա ենք թխել, թեյախմութուն ենք կազմակերպել, խոհանոցում տարբեր աշխատանքներ ենք կատարել՝ տոլմա ենք փաթաթել, տաք բրդուճներ ենք պատրաստել և միասին ուրախ կերել։
Մենք նաև շատ ճամփորդել ենք։ Մենք այցելել ենք Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ մենք տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ։ Մենք գնացել ենք սահադաշտ, որտեղ ես սովորել եմ չմուշք վարել, հետո գնացել ենք Ջրվեժի անտարապարկ, որտեղ սահնակներ և դահուկներ ենք քշել և իրար հետ ձնագնդի խաղացել։ Ես շատ վաղուց այսքան շատ ձյուն չէի տեսել և շատ ուրախ եմ, որ միասին գնացել էինք մի տեղ, որտեղ այդքան շատ ձյուն կար։ Իմ ամենալավ օրը ճամբարում այն օրն էր, երբ ես իմ դասընկերներին ցույց էի տալիս, թե ես ինչպես եմ օրիգամի պատրաստում, ես կիսվեցի իմ ընկերների հետ իմ սիրելի զբաղմունքով և դա շատ հաճելի էր։ Այստեղ կարող եք տեսնել իմ օրիգամիյի դասը։
Բացասական կողմը այն էր, որ հունվարյան ճամբարի ընթացքում ես շատ կռիվներ եմ ունեցել իմ ջոկատի մեծ տղաների հետ ու երևի մյուս տարի կցանկանայի ճամբարը անցկացել իմ դասընկերների հետ։ Բայց միևույն է ես շատ հավանեցի իմ ձմեռային ճամբարը և շատ լավ ժամանակ անցկացրեցի։
