Առաջադրանք մայրենի (03 և 05 Փետրվարի)

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

վեր կենալ – բարձրանալ

վեր են քաշում ֊ բարձրացնում են

անց է կենում֊անցնում է

ծառիցը վեր է բերում ֊ իջեցնում է

ճանապարհ են դնում֊ճանապարհում են

աչքը ճպում է ֊ թարթում է

շնչի է գալի ֊ շնչում է, կեդանանում է

կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ֊ օրհնում է

աշխարհքով մին է լինում – ուրախանում է

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

զվարճասեր – զվարճություններ սիրող

զվարճանալ – ուրախանալ, զվարթանալ

ցնծություն – բերկրանք, հրճվանք, մեծ ուրախություն

ընկղմվում  – թաղվել, սուզվել, մխրճվել

ոչով – ոչ ոք

գթալ – կարեկցել, խնայել

բժշկել – բուժել, ամոքել

դժար – դժվար, բարդ

կազդուրվել – բուժվել, ապաքինվել առողջանալ

չքնաղ – հիասքանչ, աննման, շատ գեղեցիկ

Ահ – վախ, սարսափ

հիրավի – իրոք, իսկապես

ապարանք – դղյակ, պալատ

հանդգնել – համարձակվել, քաջություն ունենալ

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-ահել, ծեր

դժբախտ-բախտավոր, եռջանիկ

քաջ-երկչոտ, վախկոտ, տկար

արդար-անարդար, մեղաոր, խարդախ

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու։

Դժբախտ – տխուր, անբախտ

5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։

Կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով։

6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։

Քանաքարան որբ աղջիկ էր, ում անտառում որսի ժամանակ գտնում է Ուքանա արքան: Նա շատ գեղեցիկ աղջիկ էր: Քանաքարան մեծանում է, և գալիս է ամուսնանալու ժամանակը: Նա շատ խելացի էր, որովհետև հետևում է երազում տեսած մոր խորհրդին: Որոշում է ամուսնանալ ոչ թէ հարուստ և գեղեցիկ իշխանի կամ արքայազնի հետ, այլ նրա հետ, ով եղել է Ոսկի քաղաքում:

7․ Բնութագրի՛ր Դիվանային։ 

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ 

Այն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։

Երբ սիրահարվում է, թողնում է վատ սովորությունները, լցվում են բարձր կարոտով ու ձգտում է, գնում է հասնելու մի բարձր նպատակի:

8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ 

Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։

Այստեղ ցույց է տալիս, որ իր սիրելիերի համար մարդը ամեն ինչ կարող է անել։

9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։ 

Ապրել արդար աշխատանքով հայրենի երկրում և սիրելի մարդկաց կողքին ու գոհ լինել ունեցածով։

10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ 

Երբ իրականանում է մարդու երազանքը։

11. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակի’ր բլոգումդ:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

Երջանկությունը սրտով ենք զգում և ապրում, իսկ ոսկին ընդամենը մետաղ է, որը քեզ չի դարձնի երջանիկ։

12. Հեքիաթից դո՛ւրս գրիր բանալի մտքերը։

Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ 

 Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started