Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
վտակ-առվակ, առու, գետակ
ժիր-ուրախ, աշխույժ, կայտառ
ունկնդիր-լսող
հավերժական-միշտ, հավետ
ժայռ-քարե զանգված, ապառաժ/ քարքարոտ սար
մտախոհ-մտազբաղ, մտքերի մեջ ընկած
մռայլ- տխուր, մութ
շաչել-սուլոցի նման ձանյ հանել
2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
քարերի գլուխ- քարերի վերին, բարձր հատված
փրփուրը բերնին- փրփրած
պառաված ձայն -ծեր ձայն
ծերուկ անտառ – հին, դարավոր անտառ
բնության զվարթ համերգ- գետակի ձայնը և անտառի արձագանքը միասին
Ժայռը մտախոհ- ժայռը նման է լուռ մտածողի
մռայլ մտքի ետևից ընկած – մտածկոտ, տխուր մտքերի մեջ ընկած
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին:
3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին:
Ինձ դուր է եկել , թե Թումանյանը ինչպես է նկարագրում վտակին: Թե ինչպես է վտակը ժայռերի վրայով հոսում դեպի ներքև, խփում ավազին, փրփրում և իրեն բնորոշ ձայն հանում:
4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
- ըստ բանաստեղծության
վտակ-փրփրոտ, աղմկոտ
անտառ-ծեր
ժայռ-մտախոհ, մռայլ
ըստ քո բնորոշման
վտակ-ջրառատ, պղտոր
անտառ-մութ, խիտ
ժայռ-քարքարոտ, մամռածածկ
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
Վտակը, քարերի վրայով թռչելով, հոսում է դեպի ներքև: Խփվում է ավազին և փրփրում: Ինչպես ծերունին ծեր ձայնով երգում է իր թոռնիկի հետ, այնպես էլ անտառը արձագանքում է վտակին: Իսկ մտախոհ և մռայլ ժայռը ունկնդրում է նրանց:
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:
7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։
