Մաղադանոս

Image result for մաղադանոս
Մաղադանոս
100գ մաղադանոս – 60 ԿԿալ

Մաղադանոսը պարունակում է A1, B1, B2, C և E վիտամիններ, ինչպես նաև նատրիում, ֆոսֆոր, երկաթ և մագնեզիում:

Մաղադանոսը խոհանոցում

Մաղադանոսի արմատը հաճախ օգտագործում են ապուրների և աղցանների մեջ: Դրա բուրավետ տերևները հանրահայտ համեմունք են և կարևոր տեղ են զբաղեցնում խոհանոցային խոտաբույսերի մեջ, ինչպես նաև օգտագործվում են պատրաստի կերակուրների զարդարման համար: Մաղադանոսը հայտնի է ողջ աշխարհում և բարձր է գնահատվում իտալական, ֆրանսիական և արաբական խոհանոցներում:

Բուժիչ բույսեր

Մաղադանոսի տերևները պարունակում են շատ պրովիտամին А: Դրա մեջ պարունակվում է նաև երկաթ և վիտամին C, ինչը նպաստում է վերջինիս յուրացմանը: Մաղադանոսը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթով հարուստ այլ մթերքների հետ: Այն դրական է ազդում մարսողական համակարգերի վրա, խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և ունի հականեխիչ ազդեցություն

Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն՝ քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։ Հնուց արմատները և տերևները կիրառվում էին վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում և օգտագործվում որպես համեմունք (812)։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում:

Լեհերը փաղաքշական ձևով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը (1911)։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started