Տուֆ

Image result for տուֆ

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Դարեր առաջ արդեն հայերը համոզել էին, որ տուֆն ավելի ամուր քարատեսակ է, քան աղյուսը: Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ այս քարատեսակը նաև միատարր է և նրանից հնարավոր է հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ ստանալ:

Տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները: Սա հնարավորություն էր տալիս ապահովելու շենքերի գեղեցիկ և քանդակազարդ արտաքին տեսքը:

Տուֆն ունի նաև շնչելու հատկություն: Քարի ծակոտիները հնարավորություն են տալիս ձմռանը շենքի ներսում պահպանել 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ ամռանը խուսափել դրսի շոգից: Եվ այսպիսով, տուֆից պատրաստված շենքերը ապահովված են լինում բնական օդափոխությամբ:

Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:

Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝

  • Անիի — դեղին և նարնջագույն
  • Արթիկի — վարդագույն և մանուշակագույն
  • Երևանի — սև և կարմիր
  • Բյուրականի — վարդագույն՝ սև բծերով, մուգ մոխրագույն՝ սև բծերով
  • Ֆելզիտային — նախշավոր

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started