Փոքրիկ Արտաշեսը

Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.

-Վահա’ն, դո՞ւ ես:

-Ե՜ս…

-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:

-Սա՜ր…

-Հանա՞ք ես անում, ինչ է:

-Չէ՜…

-Վա՜յ, էդ հո գելը կուտի:

-Ուտի՜…

Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:

իմ հորինած շարունակությունը

«Բա ես ո՞ւմ հետ էի խոսում», ֊ ինքն իրեն հարցնում է Արտաշեսը:

Գնում է, տեսնում ոչ ոք չկա:

– Ո՞ւր ես:

-Ե՜ս…

-Հա, դու՛:

-Դու՜…

Վա՜յ, էս ինչ անխելք է :

-Խե՜լք…

-Նշանակում է խելքով ես, հա՞:

-Հա՜…

–Կարո՞ղ է իմանաս թակարդի տեղը:

-Տե՜ղ…

-Հա՛, հա՛:

-Հա՜…

-Դու էլ սու՛ս մնա, հա՞:

-Հա…

-Վայ, գլուղս հիմա կցավի:

-կցավի…

-Ա՝…

-Ա՝…

-Ես գնամ:

-Գնա՝մ…

Փորձի’ր շարունակել  երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:

Առաջադրանքներ

1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:

Արտաշեսը ոչ ոքի և ոչնչի չէր հանդիպել:

2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:

Իր ձայնն էր արձագանքում խոր ձորում:

3.   Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:

Իմ կարծիքով արձագանքները ապրում են քարանձավներում, ձորերում: Դրանք առաջանում են երբ դատարկության մեջ ձայնը հանդիպում է որևէ պատի:

4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։

Այս պատումը նման է Թումանյանի «Խելոքն և հիմարը» հեքիաթին:

5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ: 

6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:

7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛  ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն: 

8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր: 

Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:

Արձագանքի մասին  հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started