Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։
Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։
Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։
Շառագունել – կարմրել, շիկնել
Բյուր – հազար
Քուլա – ծխի ամպ
Գլխահակ – գլուխը կախ
Թեժանալ – տաքանալ
Ավեր ֊ վատ, քարուքանդ եղած
Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։
Օրինակ՝
Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ
արևելք- լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և
արև- լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և
որ- լսում ենք՝ վօ, գրում ենք՝ ո
մինչև- լսում ենք՝ էվ, գրում ենք՝ և
բարձրանալ- լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ
տերևներ- լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և
խոնարհել- լսում ենք՝ խոնարել, գրում ենք՝ խոնարհել
երբ- լսում ենք՝ փ, գրում ենք՝ բ
Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։
Արևելք
Ամպեր
Ձեռք
Բյուր
Նախշեր
Ծագել
Գոլորշի
Բարձրանալ
Կեսօր
Խոնարհել
Երբ
Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։
բարև
արև
տերև
սև
եղևնի
կարևոր
սերկևիլ
որովհետև
որևէ
Գևորգ
Խաբել
Խաբեբա
Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։
Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել
լուսաբաց- լույս+ա+բաց
ձնագունդ- ձն+ա+գունդ
արևելք- արև+ելք
կեսօր- կես+օր
շառագունել- շառ+ա+գուն+ել
