Առաջադրանք. «Չախչախ թագավորը»

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

Աղվեսը հնարամիտ և խորամանկ է: Նա խաբում է բոլոր հերոսներին: Չի խաբում միայն ջրաղացպանին, որովհետև նրան խոստացել էր լավություն անել: Եվ կատարում է իր խոստումը. նրան դարձնում է թագավոր:

Ջաղացպանը միամիտ է: Նա շատ աղքատ էր: Ջաղացպանը խղճում է աղվեսին, հանում է նրան թակարդից: Դրա շնորհիվ դառնում թագավոր:

Թագավորը հարուստ է, բայց աչքը ուրիշի հարստության վրա է: Նա իր աղջկան ամուսնացնում է մի թագավորի հետ ում չի ճանաչում: Նա խաբվում է աղվեսից:

Շահ Մարին վախկոտ թագավոր է: նա փախչում է մի զորքից, որին չի տեսել: Նա նաև անխելք է, որ հավատում է աղվեսին:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը

-Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started