Մայրենիի ֆլեշմոբ 4-5-րդ դասարաններ

1. Թումանյանի հեքիաթները խառնվել են իրար, գտի՛ր և գրի՛ր, թե որ հեքիաթներն են խառնվել:Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։ Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում: Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։ Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։

1) «Խոսող ձուկը»
2) «Ուլիկը»
3) «Անխելք մարդը»
4) «Ոսկու կարասը»

2.Լուծի՛ր գաղտնագիրը և կարդա՛ Թումանյանի հեքիաթներից մեկը.Ձաայբխեորեդա Փյուրայբնուոսեըթ

Ձախորդ Փանոս

3. Ո՞ւմ ճանաչեցիր։ Գրի՛ր անունները:

Captionless Image

Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց:

4. Լրացրո՞ւ բանաստեղծության մեջ բաց թողած բառերը. առաջին տան մեջ բաց են թողնված «սար, թև, անտառ» բառերը, երկրորդ տան մեջ՝ «զրնգալ, կանչել, գալ», երրորդ տան մեջ՝ «գնացել, մնացե»լ։

Captionless Image

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

5. «Սիրելի Հայկ Ստեփանյանի ծննդյան օրը մոտենում է, ի՞նչ կցանկանայիր, որ կազմակերպենք»։Հայկը ստանում է այսպիսի sms հաղորդագրություն ու ընկնում մտածմունքի մեջ.«Ինքը Ստեփանյան չէ, մի՞թե մոռացել են իր ազգանունը, եթե ընկերոջ մասին է խոսքը, ապա ընկերոջ անունը Հայկ չէ»։ Ի՞նչ սխալ էր թույլ տվել նամակ գրողը։ Ուղղի՛ր նամակը:

«Սիրելի Հայկ, Ստեփանյանի ծննդյան օրը մոտենում է, ի՞նչ կցանկանայիր, որ կազմակերպենք»։

6. Հատվածը փոխադրի՛ր քեզ ծանոթ բարբառով, կարող ես դիմել մեծերի՝ տատիկ-պապիկների, հայրիկ-մայրիկների օգնությանը։Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։

Ժուկով ժամանակով մի թագվորա ըլնում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձենա ունենում, որ հազար կիլոմետրի վրա լսվումա։ Մնի հետ, հենց էնպես, զրից անելիս՝ հեռվից մտածում են, թե ամպնա գոռում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագվոր։ Պալատականներն ու նազիր-վեզիրները , ով ամեն օր զրից են անում թագվորի հետ, միանգամից ամենքը խլանում են։ Եվ իսկական փորձանք ու պատիժա դառնում երկրի համար։

7. Ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝փետրվարի 1-մարտի 13՝ «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատեսն է։ Կազմի՛ր քո ընթերցարանը` ո՞ր հեղինակից ո՞ր գործերը կընդգրկես:

Անխելք մարդը, Խոսող ձուկը, Սուտլիկ Որսկանը, Կիկոսի մահը, Տերն ու ծառան, Քեֆ անողին քեֆ չի պակսիլ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started