Հազար վեց հարյուր տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տեսք էին ստացել։ Ամենուրեք փողփողացող գույնզգույն դրոշներ էին, վարդեր, տոնականորեն հագնված մարդիկ։ Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։ Մարդիկ մեծ տոնի առթիվ շնորհավորում էին միմյանց։
Մայիսյան այդ պայծառ առավոտ հայ ժողովուրդը առաջին անգամ նշում էր հայերեն տառերի գյուտի մեծ տոնը։ Բոլորը գնում էին դեպի քաղաքի գլխավոր դարպասը, որտեղ պիտի դիմավորեին հեռավոր երկրներից վերադարձող Մեսրոպ Մաշտոցին։ Նա բերում էր հայերեն տառերը․․․
Բացատրի՛ր տրված բառերը
Ցնծություն-ուրախություն
Փողփողալ-ծածանվել, ալիքներով շարժվել
Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնք ունեն արտասանության և գրության տարբերություններ (ուղղագրական բառերը):
Օրինակ՝ առաջ, հագնված
մեջ-լսվում է չ, գրվում է ջ:
վարդեր-լսվում է թ, գրվում է դ:
մարդիկ-լսվում է թ, գրվում է դ:
բարձր-լսվում է ց, գրվում է ձ:
երգեր-լսվում է ք, գրվում է գ:
ժողովուրդը-լսվում է թ, գրվում է դ:
առաջին-լսվում է չ, գրվում է ջ:
անգամ-լսվում է ք, գրվում է գ:
վերադարձող-լսվում է ց, գրվում է ձ:
