Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից, 18.02.2021

Այս խնդիրներով ես նաև կազմել եմ ֆլեշմոբ, այս հղումով կարող եք այն տեսնել https://forms.gle/GP9XKE9ujJ3UZzdJA

  1. Պոչատ աղվեսի մարմինը 80 սմ է, իսկ պոչը նրա մարմնի 1/2-րդ մասն է: Որքա՞ն սմ է աղվեսի փոչը:
    • 80:2=40
  2. Անխելք մարդու ուղեղը 10 գրամ է: Մյուս տարի անխելք մարդու ուղեղը 10 գրամով ավելացավ: 8 տարի անց որքանո՞վ կմեծանա անխելք մարդու ուղեղը, եթե համարենք, որ ամեն տարի նույնչափ է աճում ուղեղը:
    • 10+10=20
    • 8×10=80
    • 80+20=100
  3. Ձախորդ Փանոցը մի զարկից սպանեց 40 հատ ճանճ, երկրորդ զարկից սպանեց այդ քանակի 1/2 մասը, իսկ երրորդ զարկից սպանեց երկրորդ զարկի ժամանակ սպանած ճանճերի 1/4 մասը: Քանի ճանճ սպանեց Ձախորդ Փանոսը երեք զարկում միասին:
    • 40:2=20
    • 20:4=5
    • 40+20+5=65
  4. Սուտլիկ որսկանը որսաց 20 բադ, Հադին՝ այդ բադերի քանակի 1/2 մասը,Հյուդին ՝ նույն քանակի 1/5 մասը, Չատին՝ 1/4 մասը, Մատին` 1/10 մասը: Քանի՞ բադ որսացին բոլոր որսորդները միասին:
    • 20:2=10
    • 20:5=4
    • 20:4=5
    • 20:10=2
    • 20+10+4+5+2=41
  5. Խելացի և հիմար եղբայրները միասին ունեին 40 ոչխար: Խելացի եղբորը բաժին ընկավ ոչխարների 3/4-րդ մասը: Քանի՞ ոչխար բաժին ընկավ հիմար եղբորը:
    • 40:4×3=30
    • 40-30=10
  6. Աղվեսը ջրաղացից մինչև թագավորի պալատ ոտքով հասնում է 30 րոպեում, իսկ ձիով այդ նույն ճանապարհը կարելի է անցնել 3 անգամ ավելի արագ: Որքա՞ն ժամանկում Չախչախ թագավորը կանցնի այդ ճանապարհը ձիով:
    • 30:3=10

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started