ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907


Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
    • Հեղինակը դիմում է կանաչ ախպորը
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
    • Բանասետղծության մեջ կերպավորված է գարունը:
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Արի՜, քեզ հետ բե՛ր

Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․

5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Իմ կարծիքով կանաչ ախպերը իր հետ բերելու է ուրախություն, թռչունների ծլվլոց, կանաչ ծառ ու թուփ, կանաչ լանջեր, գույնզգույն ծաղիկներ, մաքուր օդ, պայծառ, տաք արև:

6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Բանաստեղծությունը ինձ հաղորդում է գարնան պես տաք, ջերմ, հաճելի և ուրախ տրամադրություն: Ես այն կներկեի վառ գույներով՝ կանաչ, կարմիր, դեղին և այլ գույներով:

7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Սիրելի՛ ձնծաղիկ և մանուշակ, ձեզ սիրով հրավիրում եմ վերադառնալ, քանի որ մեզ մոտ ձմեռը շատ երկարեց, և մենք կարոտ ենք սիրուն գարնան: Մենք էլ ենք ձեզ նման սպասում տաքուկ և ջերմ արևի:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started