Կոտորակները կենցաղում, 15.02.2021

Առաջադրանք՝ Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ (Խոհանցում)Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։ Սկզբում ես կներկայացեմ, թե ինչպես եմ պատրաստում խնձորով թխվածք՝ Իսկ այստեղ ես արդեն կներկայացեմ կոտորակներով իմ խդիրները՝

Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝ — Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից, 18.02.2021

Այս խնդիրներով ես նաև կազմել եմ ֆլեշմոբ, այս հղումով կարող եք այն տեսնել https://forms.gle/GP9XKE9ujJ3UZzdJA Պոչատ աղվեսի մարմինը 80 սմ է, իսկ պոչը նրա մարմնի 1/2-րդ մասն է: Որքա՞ն սմ է աղվեսի փոչը: 80:2=40 Անխելք մարդու ուղեղը 10 գրամ է: Մյուս տարի անխելք մարդու ուղեղը 10 գրամով ավելացավ: 8 տարի անց որքանո՞վ կմեծանա անխելք մարդու ուղեղը,Continue reading “Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից, 18.02.2021”

Դիցաբանություն և առասպել

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:  Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:ՀեթանոսContinue reading “Դիցաբանություն և առասպել”

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:Continue reading “Բարեկենդանի ծես”

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու`Continue reading “Տեառնընդառաջ”

Գետակը, Հովհաննես Թումանյան

ԳԵՏԱԿԸ— Ո՞ւր ես վազումԱյդպես արագ,Ա՜յ դու կայտառ,Սիրուն գետակ.Կանգ առ, խաղանքԷս ծառի տակ։ «Չէ՛, փոքրիկըս,Գնամ պիտի.Տե՛ս ջաղացըԳյուղի մոտի,Պետք է ուժ տամ,Որ պըտըտի։ Ցածն էլ հովտումԱնուշահոտԻնձ են մնումԾաղիկ ու խոտ,Հոգնած-ծարաՏավարն ու հոտ։ Սառն աղբյուրըԲարձըր սարիԴրանց համարԷ ինձ տալիԻր զով ջուրըԿըլկըլալի։ Իսկ կամուրջիՏակն էլ որ գա,Կա լվացքըՊառավ կընկա,Պետք է լվամՔանի լույս կա։ Դե՜, տեսնո՞ւմ ես,Մնա՛ս բարով,Ճամփաս ցանածՀազար գործով.ԴադարContinue reading “Գետակը, Հովհաննես Թումանյան”

Design a site like this with WordPress.com
Get started