Գառնի, Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Design a site like this with WordPress.com
Get started