
Գամփռը շների մի քանի տեղական տեսակ է, միավորված մեկ միասնական անվան տակ, որ հայերը հազարամյակների ընթացքում բուծել են։ Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։ Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք վայրի գազանների (գայլ, շնագայլ) և շան զուգավորումից ստանում էին վերը նշված ցեղերը։Հայկական լեռնաշխարհում բուծված շները, բաժանվում էին հինգ առանձին խմբերի. հոտապահ շուն կամ գելխեղդ, բակապահ շուն կամ ուղղակի գամփռ, արջի որսի շուն կամ արջաշուն, փոթորկաշուն և բարակ կամ թազի։
Հոտապահ շուն գայլխեղդ
Այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։
Արջաշուն
Արջաշունը օգտագործվում էր արջի որսի ժամանակ։
Որսաշուն (բարակ)
Այս շունը օգտագործվում էր աղվես, վայրի կատու, լուսան որսալու համար։ Նա թեթևոտն և արագավազ էր։
