Լեգենդ «Փուշը, անբախտ քաղաքը ու քաղաքի անբախտ բնակիչները», դիտեք նաև տեսանյութը

Լինում է չի լինում մի փուշ։ Նա շատ էր ուզում կառուցել քաղաք բոլոր միջատների և բզեզերի համար և մի օր նա այդպես էլ արեց։ Նա կառուցեց մի հրաշալի քաղաք, որտեղ կային փոքրիկ տներ և սրճարաններ, գեղեցիկ խոտեր և ծաղիկներ։ Նա շատ երջանիկ էր, որ կառուցել է իր հիանալի քաղաքը, և նա կանչեց բնության բոլոր միջատներին այստեղ ապրելու։ Միջատները շատ երջանիկ էին, մեղուներն ու մրջյունները ժրաջան աշխատում էին, թիթեռները թռչկոտում այս ու այն կողմ, բզեզներն էլ բզզացում էին ողջ օրը, իսկ երեկոյան նրանք միասին ուրախ թեյ էին խմում սրճարանում։ Փուշը այնքան երջանիկ էր, որ երջանկությունից ծաղկել էր, իսկ փշերի փոխարեն կանաչ տերևներ էին աճել։

Բայց մի օր մարդիկ եկան և ամեն ինչ ջարդ ու փշուր արեցին։ Վիրավորվեցին քաղաքի բզեզներն ու թիթեռները, նրաց տնակները քադվեցին։ Փուշն ինչ֊որ հրաշքով փրկվեց, բայց նրա տերևները նորից դարձել էին ծակող փշեր։ Այդ օրվանից էլ փշերը մեզ ծակում են և ասում․ «Այ դուք, անխի՛ղճ մարդիկ, իմ քաղաքը քանդեցիք, իմ քաղաքացիներին էլ վիրավորեցիք և վախեցրեցիք։ Հիմա ես ձեզ երբ հանդիպեմ, միշտ ծակելու եմ։ Ես ձեզ ցույց կտամ, թե վախենալը ինչ է նշանակում»։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started