
Սովորական երկարաթև չղջիկ ,ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում համարվում է հարավային մարզերի բնակիչ, հազվադեպ (շոգ տարիներին) հանդիպում է նաև հյուսիսային մարզերում (օրինակ՝ Սևանա լճի ափերին)։ Բնակվում է քարանձավների ժայռաճեղքերի, շենքերի և եկեղեցիների տանիքների, նկուղների այն մասերում, որտեղ խոնավ է։ Մարմնի երկարությունը 50-59 մմ է, պոչինը՝ 47-59 մմ, նախաբազկինը՝ 46 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 15 գ։ Ականջները շատ փոքր են, եռանկյունաձև, գրեթե չեն նշմարվում խիտ մազերի միջից։ Մեջքի մազերն ամռանը և աշնանը մոխրադարչնագույն են, գարնանը՝ հարդավուն երանգով, փորի մազերը՝ բաց ծխագույն։ Թռիչքը սրընթաց է։ Սնվում է հիմնականում գիշերային թեփուկա- թևավորներով, երկթևանիներով։ Բազմանում է գարնան վերջին, ծնում է 1(հազվադեպ՝ 2) ձագ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
